«Այբ» ավագ դպրոց ընդունվելու համար անգլերենի իմացությունը նախապայման է։ Կարևոր է, որ դպրոց ընդունված բոլոր աշակերտներն ունենան նվազագույնը անգլերենի իմացության A2 մակարդակը։
Առաջին փուլը գրավոր ստուգաթեստն է (grammar, vocabulary, reading, listening, writing հնարավոր բաժիններով)։ Հաջորդ փուլը` բանավոր հարցազրույցն է: Եթե դիմորդն ունի անգլերենի իմացության A2 և բարձր մակարդակը հաստատող միջազգային քննության (Cambridge ESOL KET, TOEFL JUNIOR, IELTS) պաշտոնական փաստաթուղթ, որը ստացվել է ընդունելության քննություններին նախորդող վեց ամիսների ընթացքում, անգլերենի ստուգաթեստ հանձնելը պարտադիր չէ: Անգլերենի ստուգաթեստին կարող են չմասնակցել նաև այն դիմորդները, ովքեր ավագ դպրոցի ընդունելությանը նախորդող առնվազն վերջին 24 ամիսների ընթացքում ուսանել են անգլալեզու դպրոցում և բոլոր առարկաներն ուսումնասիրել են անգլերեն լեզվով։ Դիմորդները պետք է ներկայացնեն այս փաստը հավաստող որևէ հիմք։
Ընդունելության դիմումները կընդունվեն միայն A2 մակարդակը ապահովելու դեպքում:
Ուշադրություն․ եթե լինեն դիմորդներ, ում արդունքները չեն բավարարի A2 շեմի պահանջը, Դպրոցը պատրաստ է ընդառաջել նրանց և տալ հնարավորություն մասնակցելու ընդունելության գործընթացին` վերահանձնելով ստուգաթեստը հունիս ամսին։ Այս դեպքում դիմորդը և իր ծնողը ստորագրում են համապատասխան դիմում՝ նշելով, որ տեղյակ են այս պայմանին և գիտակցում են, որ անգլերենի իմացության պահանջվող շեմը չապահովելու դեպքում դիմորդի և դպրոցի միջև «Ուսումնառության մասին պայմանագիր» չի կնքվի։ Տեղեկացնում ենք, որ ստուգաթեստի վերահանձնմանը մասնակցելու համար սահմանված է 12․000 ՀՀ դրամ վճար։
Ստուգաթեստին պատրաստվելու համար օգտակար հղումներ՝
Քերականական նյութեր, թեստեր և վարժություններ
Անգլերենի գրավոր ստուգաթեստի և լսելու հմտությունների հանձնարարության նմուշային օրինակ (հնարավոր են փոփոխություններ):
2020 թվականի նմուշները հասանելի են այստեղ՝
2019 թվականի նմուշները հասանելի են այստեղ՝