«Այբ» դպրոցը նոր գործադիր տնօրեն ունի

«Այբ» դպրոցի Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն է նշանակվել Դավիթ Սահակյանը։ Նա պաշտոնը կստանձնի 2020 թ․ օգոստոսի 20-ից։

Մինչ այդ կշարունակի պաշտոնավարել դպրոցի ներկայիս գործադիր տնօրեն Արամ Փախչանյանը։ Դպրոցն ու ամբողջ «Այբ» համայնքը խորին շնորհակալություն է հայտնում պրն Փախչանյանին 6 տարվա անձնվեր աշխատանքի, հոգատարության ու նվիրվածության համար։

Հիշեցնենք, որ «Այբ» դպրոցի տնօրենի ընտրությանը մասնակցելու համար 2019 թ․ դեկտեմբերին հայտարարվել էր մրցույթ։ Թեկնածուների որոնմամբ զբաղվում էր գործադիր տնօրեն ընտրելու համար ՀԽ կողմից ձևավորված ընտրական հանձնաժողովը։ Արդյունքում մրցույթին մասնակցել է 150 թեկնածու։ Գործադիր տնօրենի ընտրությունը կատարվել է դեմառդեմ հանդիպումների և հարցազրույցի փուլերի արդյունքներվ։ Գործադիր տնօրենը գործում է դպրոցի հոգաբարձուների խորհրդի (ՀԽ) անմիջական ենթակայությամբ։

Դավիթ Սահակյանը 2006-ից կանգնած է «Այբ» կրթական հիմնադրամի ստեղծման ակունքներում, եղել է հիմնադրամի ծրագրերի տնօրեն, ղեկավարել «Այբ» ավագ դպրոցի ստեղծման ծրագիրը։

2009 -2016 թթ. եղել է «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրենը։ 2011-2014 թթ. համատեղել է նաև «Այբ» դպրոցի գործադիր տնօրենի պաշտոնը։ 2016-2018 թթ․ պաշտոնավարել է որպես ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ։ 2018 թվանանից զբաղեցրել է «Այբ» դպրոցի գործառնական տնօրենի պաշտոնը։

Տարբեր տարիների հանդիսացել է «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի և Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Հանդիսանում է «Դիլիջանի կենտրոնական դպրոց» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ։

Կիսվել

Tag News Tag Լուրեր Tag Հայտարարություններ

Tweets by AybSchool
>