Ուշադրությո՛ւն, դիմորդներ. Ընդունելության բաժնի հեռախոսահամարը փոխվել է

Տեխնիկական խնդիրների պատճառով ժամանակավորապես չի գործում «Այբ» դպրոցի ընդունելության բաժնի 094 546498 հեռախոսահամարը։ Այս պահին ընդունելության բաժնին կարող եք միանալ 098 546497 հեռախոսահամարով։

Հիշեցնենք, որ, «Այբ» ավագ դպրոցի ընդունող հանձնաժողովի որոշմամբ, ընդունելության քննությունների ու հարցազրույցների փուլերը հետաձգվել են մինչև իրավիճակի կարգավորումը։

Դպրոցն այս պահին դիտարկում է այդ փուլերն առցանց ձևաչափով անցկացնելու տարբերակը, որը կկիրառվի այն դեպքում, եթե ստիպված լինենք երկար ժամանակով հետաձգել գործընթացը։

Բաց դռներն ու խորհրդատվական հանդիպումներն անցկացվում են առցանց եղանակով՝ ըստ սահմանված ժամանակացույցի։

Ընդունելության դիմումների միայն էլեկտրոնային տարբերակներն ընդունելու վերջնաժամկետը մնում է անփոփոխ՝ մարտի 31-ը։

Ստորագրված դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու, ինչպես նաև քննությունների և հարցազրույցների անցկացման ժամկետների մասին բոլորին կտեղեկացնենք առաջին իսկ հնարավորության դեպքում։

Հիշեցնենք, որ որոշում էր կայացվել հետաձգել նաև «Այբ» տարրական դպրոցի 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության 3 փուլերը՝ փաստաթղթերի ընդունումը, երեխաների հետ անցկացվող հանդիպում-դասերը և ծնողների հետ անցկացվող հարցազրույցները։

Այս պահին դիմորդները լրացնում և ուղարկում են ընդունելության դիմումների էլեկտրոնային տարբերակներն առանց վերջնաժամկետի։ Գործընթացի ժամկետների թարմացումների վերաբերյալ կտեղեկացնենք հավելյալ։

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>