Արտավազդ Մինասյան

Գործունեությունը «Այբ»-ում

2021 թվականից «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ է։

Կրթություն

2012 թ. ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի գիտական աստիճան։

2014-ին ավարտել է նաև ԵՊՀ ասպիրանտուրան՝ դառնալով Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու:

2012 թ. ուսանել է Հայաստանի ամերիկյան համալսարանում, ունի «Բիզնեսի կառավարման» մագիստրոսի կոչում։

Մասնագիտական գործունեություն

2016-2017 թթ. եղել է Sticker Market ընկերության գործադիր տնօրենը։

Krisp և 10Web ստարտափների համահիմնադիրն է։

Krisp հավելվածը թույլ է տալիս ցանկացած ծրագրով զանգեր կատարելիս խլացնել աղմուկը, և արդյունքում միայն զրուցակիցների մաքուր ձայնն է լսվում։ Իսկ 10Web-ը արհեստական բանականության օգնությամբ ինքնաշխատեցնում է կայքերի ստեղծման, հոստինգի և արագության լավարկումը։ Ընկերությունը 2 մլն դոլարի ներդրում է ներգրավել Սիլիկոնյան հովտի վենչուրային ֆոնդերից:

Կիսվել

[[tags:1:1]]

Tweets by AybSchool
>