«Բոլոլա»․ Երևանի երթուղիները՝ մեկ հավելավածում

«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության շրջանակներում ծրագրավորման ակումբի աշակերտները ներկայացրել են «Բոլոլա» նախագիծը։

Ի՞նչ է բոլոլան

«Բոլոլան» դեռ նախորդ տարվա ակումբի մասնակիցների ստեղծած մոբայլ հավելված է, որը հնարավորություն է տալիս օգտատիրոջը պարզելու, թե մի վայրից մյուսը տեղափոխվելու համար ինչ երթուղային տրանսպորտ է անհրաժեշտ։ Հավելվածը առաջարկում է ամենաէժան, ամենաարագ, ամենաքիչ կանգառների փոփոխություն կատարող տարբերակներ, որոնց մեջ օգտատերը ընտրություն է կատարում՝ կախված իր պահանջներից։ Այնուամենայնիվ, հավելվածը թերի էր, որի շտկման վրա են աշխատել այս տարվա ակումբի անդամները։

Ի՞նչ աշխատանքներ իրականացվեցին այս տարվա ընթացքում։

Քանի որ այս տարի խումբը համալրեցին նոր անդամներ, նախագիծը սկսվեց ուսումնական նյութերի ուսումնասիրությամբ։ Առաջին կիսամյակի ընթացքում մենք սովորեցինք աշխատել React Js, Java Script, Git և Github, JWT, Material UI գործիքակազմով։ Ինչ խոսք, առցանց հանդիպումները ազդում էին մեր նախագծի իրականացման արդյունավետության վրա, բայց առկա դասերի ընթացքում մեզ հաջողվեց լրացնել բացերը և ավարտին հասցնել մեր նախագիծը։ Խմբում յուրաքանչյուրը ուներ իր դերը։ Ամեն մեկս աշխատում էինք մեզ հանձնարարված հատվածի վրա։ Եվ ահա թե ինչ ստացվեց։

Նախագծի ներկայացում

Մոբայլ հավելվածի թերությունը շտկելու համար խմբի անդամները նախագծեցին ստեղծել մի ադմինիստրատիվ գործիքակազմ, որը հնարավորություն կտար քաղաքապետարանին կամ տրանսպորտային ընկերություններին ավելացնել և փոփոխել հավելվածի երթուղիները։ Արդյունքում մենք ստեղծեցինք վեբ կայք, որը կատարում է վերոնշյալ գործառույթը։ Նախագծերի ներկայացման օրը մենք հանդես եկանք մեր ակումբի պատմությամբ, անցած ճանապարհով և ցուցադրեցինք վեբ կայքի նախնական տարբերակը։

«Բոլոլա» հավելվածը յուրօրինակ է իր տեսակով, քանի որ կարող է օգտագործվել ոչ միայն Երևանի և Հայաստանի, այլ նաև այլ պետությունների քաղաքների կողմից։

Դիանա Ստեփանյան, 11-րդ դասարան

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>