Ամանորյա բարեգործական տոնավաճառ  2022

Ամանորյա շունչ, տոնական զարդարանքներ, բարձր տրամադրություն, անդադար միմյանց ժպտացող մարդիկ և, իհարկե, ամենատարբեր ու գրավիչ վաճառասեղաններ։ Դպրոցի ողջ տարածքում եռուզեռն ու տոնական իրարանցումը փաստում էր՝ «Այբ»-ում ամանորյա տոնավաճառ է։

Այս անգամ ևս համայնքը միավորվել էր մեկ ընդհանուր գաղափարի շուրջ։ Բազմաթիվ կազմակերպություններ ու անհատներ էին միացել էին «Այբ» համայնքին։ Դպրոցի Գ մասնաշենքը լի էր բազմազան, հետաքրքիր ու տարբերվող վաճառասեղաններով՝ գրավելով մասնակիցների ուշադրությունն ու առաջարկելով ընտրության լայն հնարավորություն։

Դպրոցի տարբեր հատվածներում ակտիվ ընթանում էին մի շարք միջոցառումներ։ Տոնավաճառի կարևոր մաս էր նաև «Այբ» դպրոցի աշակերտների ու ծնողական համայնքի պատրաստած սննդի վաճառքը։ Գործում էր երեխաների անկյուն՝ բարձր տրամադրությամբ ու ամենահետաքրքիր զբաղմունքներով նրանց ապահովելու համար։ Տոնավաճառի մասնակիցների համար «Հայաստան» դահլիճում կազմակերպվեց նաև կինոդիտում։ Դե, իսկ երաժշտությունն ու պարերն անպակաս էին ողջ օրվա ընթացքում։

Բարեգործական տոնավաճառի շրջանակում հավաքվեց 2 185 963 ՀՀ դրամ: Այս գումարն ուղղվելու է «Այբ» դպրոցի շրջանավարտ Լևոն Հովսեփյանի անունը կրող մարզադահլիճի կահավորման թարմացմանը, պաշտպանիչ շերտերի ու ձայնակլանիչ համակարգի ներդրմանը։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին։

Նարե Կուրղինյան, 12-րդ դասարան

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>