Ամանորի բարեգործական տոնավաճառ 2023

Տոնե՜րն են մոտենում, տոնե՜րն են մոտենում․ Իսկ դա նշանակում է՝ «Այբ»֊ում ամենասպասված ու ջերմ տոնն է՝ ամանորյա բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը, որը կազմակերպում է «Այբ» դպրոցի շրջանավարտների ակումբը։

Հրավիրում ենք բոլոր անհատ ստեղծագործողներին, կազմակերպություններին և արտադրողներին մասնակցելու «Այբ»֊ի բարեգործական տոնավաճառին՝ միաժամանակ ներդրում ունենալով մեր երկրի համար կարևոր նախագծի կայացման գործում:

«Այբ» դպրոցին կից կառուցում ենք ռազմամարզական ուսումնական ավան, որի համար ամռանը մեկնարկել է դրամահավաք։ Ավանի առաջին բաղադրիչը՝ VR սարքավորումներով համալրված լաբորատորիան գրեթե պատրաստ է։ Իսկ ավանի մյուս բաղադրիչների՝ արգելագոտու և մարզագոտու համար դրամահավաքը շարունակվում է: Այն հասանելի է լինելու լայն հանրության համար: Շրջանավարտների ակումբի կազմակերպած ամանորյա ցուցահանդեսի և սննդի տոնավաճառի հասույթն ուղղվելու է ռազմամարզական ավանի կառուցմանը։


Միանալով տոնավաճառին՝ դուք նույնպես կնպաստեք այս կարևոր առաքելության իրագործմանը, որը հանձն է առել «Այբ» համայնքը՝ հզորացնելու մեր երկիրը կրթության միջոցով:


Տոնավաճառին մասնակցելու համար պարտադիր է ամարգրել վաճառասեղանը մինչև դեկտեմբերի 1-ը այս հայտով : Վաճառասեղանի չափսերը և գները կտեսնեք կից: Հարցերի դեպքում կարող եք դիմել շրջանավարտների ակումբին․ կոնտակտային տվյալներ՝


Էլ․հասցե [email protected]
Հեռ․ 098 308475

Այսպիսով՝ դեկտեմբերի 17-ին ժ. 11:00-ից բոլոր-բոլորին հրավիրում ենք «Այբ»՝ միանալու ամանորյա այբական տոնին։ Խոստանում ենք պարգևել անմոռանալի տաքուկ օր։

Մեծ տոնի ու մեծ գործերի իրագործման սպասմամբ՝
«Այբ»-ի շրջանավարտների ակումբ

Կիսվել

Tag Announcement Tag Լուրեր

Tweets by AybSchool
>