Խորհրդատվական հանդիպումներ

Հատուկ «Այբ» ավագ դպրոցի դիմորդների համար փետրվար-մարտ ամիսներին կազմակերպվում են անվճար խորհրդատվական հանդիպումներ բոլոր քննական առարկաներից (հայոց լեզու և գրականություն, պատմություն, մաթեմատիկա և տրամաբանություն, կենսաբանություն, ֆիզիկա, քիմիա), որոնց նպատակն է ծանոթացնել աշակերտներին քննական թեստերի մեջ ներառված թեմաներին և խնդիրներին՝ քննարկումների և ապա տիպային հարցերի շուրջ աշխատանքի միջոցով:

Դիմորդները հնարավորություն կունենան իրենց հարցերն ուղղելու ուսուցչին, միասին քննարկել հարցերը, ստանալու նրա պատասխաններն ու խորհուրդները: Յուրաքանչյուր առարկայից շաբաթական անցկացվում է երկու խորհրդատվական հանդիպում։ Հանդիպումները վարում են «Այբ» դպրոցի ուսուցիչները՝ առցանց տարբերակով։

Յուրաքանչյուր դիմորդ կարող է մասնակցել մեկ առարկայից առավելագույնը 2 հանդիպման: Հանդիպումներին մասնակցությունը պարտադիր գրանցումով է։ Գրանցումից հետո հաջորդ 1-2 աշխատանքային օրվա ընթացքում դիմորդը կստանա հաստատման նամակ, ինչից հետո կկարողանա մասնակցել հանդիպումներին։

Tweets by AybSchool
>