Դավիթ Յան

Գործարար, բարերար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու

«Այբ» կրթական հիմնադրամի և «Այբ» դպրոցի համահիմնադիր

ABBYY ընկերության հիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ

iiko ընկերության հիմնադիր

Արհեստական բանականությամբ աշխատող Yva.ai համակարգի համահիմնադիր

Թվային մարկետինգի Plazius հարթակի հիմնադիր

Թողարկել է Findo վիրտուալ օգնականը։

Ստեղծել է աշխարհում առաջին գրպանային Cybiko համակարգիչը պատանիների համար։

Մասնակցել է «Թումո» նախագծին։

Ստեղծել է նաև մի շարք այլ նախագծեր, այդ թվում՝ FAQ Cafe-ն (2004), DeFAQto (2010) ակումբը և այլն։

Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայության հանրային խորհրդի անդամ

«Սկոլկովո» հիմնադրամի փորձաքննական կոլեգիայի անդամ

Ռուսաստանի նախագահին կից Տնտեսության արդիականացման և նորարարական աճի խորհրդի անդամ

Մասնակցել է ռուս-ամերիկյան նորարարական տեխնոլոգիաներով զբաղվող խորհրդի գործունեությանը։

Forbes Russia-ի տնօրենների խորհրդի անդամ

Սիլիկոնային հովտի ներդրումային խմբի՝ Band of Angels-ի անդամ

«Հիմա ես կարող եմ ուտել, ինչ ուզում եմ» գրքի հեղինակ

2002 թ․ ճանաչվել է «Տեխնոլոգիական պիոներ» Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում։

2001 թ․ դարձել է ՌԴ կառավարության գիտության և տեխնիկայի ոլորտի մրցանակի դափնեկիր։

2011-ին ստացել է «Արիստոս 2011» մրցանակը «Նորարարական ընկերության առաջնորդ» անվանակարգում։

Կիսվել

Tweets by AybSchool
>