«ԱՂԲերս ու Ես» ֆոտոնախագիծը՝ շրջակա միջավայրի աղտոտվածության մասին

Տեղի ունեցավ «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «F8» ֆոտոակումբի «ԱՂԲերս ու Ես» նախագծի օնլայն ներկայացումը: Նախագիծն ամփոփվել է կայքի տեսքով:

Ակումբի աշակերտները պատմեցին կատարված աշխատանքի երեք ուղղությունների մասին: Առաջինը «Աղտոտվածություն չհանդուրժողները» թեմայով էր այն երիտասարդների մասին, ովքեր չեն հանդուրժումլ շրջակա միջավայրն աղտոտող մարդկանց և աղբաշատ գարշելի վայրերը: Ի հակադրություն դրա՝ 26 երիտասարդները ներկայացված էին աշակերտների նկարած աղբաշատ վայրերում, նկարների վրա կարելի էր տեսնել նաև հայրենիքի հանդեպ սիրո մասին բանաստեղծություններ և վայրերի կորդինատները:

«Թափոններ վերաիմաստավորողները» 5 հայ արվեստագետների՝ Անի Հովակի, Էդիկ Պողոսյանի, Արսեն Վարդանյանի, Աշոտ Հարությունյանի և Արտակ Թադևոսյանի մասին էր: Այս արվեստագետները, թափոնին երկրորդ կյանք տալով, կարողանում են ստեղծել զարդեր, խճանկարներ, կոլաժներ և քանդակներ: Լուսանկարները պատմում էին թափոնի վերաիմաստավորման գործընթացի մասին, դրանց կողքին կարելի էր գտնել նաև հարցազրույցներից հատվածներ:

«Աղբարշավ» հոլովակը կոչ-հոլովակ էր, որտեղ ակումբի բոլոր անդամները խոսում էին աղտոտվածության մասին իրենց պատկերացումների մասին և դրանով արտահայտում իրենց դժգոհությունը:

«F8» ակումբի աշակերտները ավարտեցին իրենց ներկայացումը մտքով, որ մենք կսկսենք ավելի ուշադիր վերաբերել մեր շրջակայքին, կսիրենք մեր հայրեինքը ու չենք աղտոտի այն: Նրանք հուսով էին, որ այս հարցում իր դերակատարությունը կունենա նաև իրենց կատարած աշխատանքն ու ստեղծված կայքը:

Օֆելյա Շամոյան, «F8» ակումբի անդամ

Կիսվել

Tag Լուրեր Tag News

Tweets by AybSchool
>