Գրադարանի թիմը ներկայացրեց Գրական տարեգրքի նոր համարը

Այբական ավանդական Արվեստների շաբաթի շրջանակում տեղի ունեցավ «Գրական տարեգրքի» ներկայացումը, որը կազմակերպել էր հասարակական գործունեության գրադարանի թիմը։ «Այբ» դպրոցի մի շարք տաղանդաշատ աշակերտներ ներկայացրին իրենց գրական ստեղծագործությունները, որոնց հիման վրա տարեգիրք ստեղծելը դարձել է ավանդույթ։

Գրական տարեգիրքն այս տարի տարբերվում է նրանով, որ գրադարանի թիմը պատրաստել է, առցանց տարեգրքից բացի, նաև դրա տպագիր տարբերակը, որի մասին նաև ներկայացվել է հանդիպման ընթացքում։ Ներառվել են բազմաթիվ ստեղծագործություններ, իսկ «գրող» աշակերտների թիվը մեծապես աճել է։

Հանդիպման ընթացքում իրենց գրական գործերից հատվածներ ներկայացրին 12-րդ դասարանի աշակերտներ Նանե Ենգիբարյանը, Կարինե Ավալյանը և 10-րդ դասարանի աշակերտ Մալվինա Խաչատրյանը։ Որոշ ստեղծագործություններ գրվել են դեռևս 2020-2021 թթ., և դրանց բովանդակությունը «թագավարակի», առողջ լինելու և համաճարակային պայմանները պահպանելու մասին է։

Իրենց կատարած աշխատանքով աշակերտները և գրադարանի թիմը մեծ ոգևորություն պարգևեցին ունկնդիրներին։ Համոզված ենք, որ հաջորդ տարիների գրական տարեգրքում կներառվեն ավելի մեծ թվով աշակերտների ստեղծագործություններ։

Գրական տարեգիրք 2022

Ալվինա Սեդրակյան, 10-րդ դասարան

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>