[Մասնագիտական կողմնորոշում] Հանդիպում Իսպանիայի IE համալսարանի հետ

«Այբ» ավագ դպրոցի մասնագիտական կողմնորոշման բաժնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Սեգովիայի լավագույն մասնավոր համալսարաններից մեկի՝ IE համալսարանի ներկայացուցչի հետ առցանց հանդիպում:

Մեզ ներկայացվեց, թե որ տեղն է գրավում համալսարանը Իսպանիայում, Եվրոպայում և ամբողջ աշխարհում: Պատմեցին, թե ինչպես է պետք դիմել, ինչ պետք է ներառի հայտը և քանի քայլից է այն բաղկացած: Ծանոթացանք համալսարանի ուսուցման գործնական մեթոդաբանությանը: Ներկայացրին համալսարանի հարմարությունները և ուսանողների առօրյան: Նաև իմացանք կրթաթոշակների մասին, որոնք տալիս են ուսանողներին ըստ նրանց արժանիքների և կարիքների:

Հանդիպման ավարտին հաղորդավարը պատասխանեց ուսանողների հարցերին` պահանջվող լեզուների, հայտերի ընդունման վերջնաժամկետի և քննությունների միավորների վերաբերյալ:

Ընդհանուր առմամբ, այս արդյունավետ հանդիպման ընթացքում մենք ծանոթացանք IE համալսարանի սովորույթներին և ստացանք մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները, ինչը կարող է հեշտացնել մեր դիմումն ու ընտրությունը:

Անի Մեհրաբյան, 10-րդ դասարան

Կիսվել

Tag News

Tweets by AybSchool
>