Հանդիպում վերլուծաբան Արեգ Քոչինյանի հետ

«Այբ» դպրոցում տեղի ունեցավ առցանց հանդիպում վերլուծաբան, ՀՀ անվտանգության խորհրդի նախկին մամուլի խոսնակ Արեգ Քոչինյանի հետ։ Արցախյան պատերազմի մասին խոսեցին նաև «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ֆիզիկայի ուսուցիչ Արամ Փախչանյանը և «Այբ» դպրոցի պատմության ուսուցիչ, առարկայախմբի ղեկավար Լիլիթ Մինասյանը։

Արեգ Քոչինյանը մասնավորապես նշեց․ «Հայաստանը շատ լավ պատրաստվել էր այս պատերազմին, մենք բավական լուրջ պաշտպանված էինք։ Ադրբեջանը ևս վերլուծել էր հուլիսյան բախումները։ Ադրբեջանի այս վարչակարգի իշխանության պահպանումը կապված էր թեկուզ փոքր, բայց պատերազմական հաջողությամբ, ինչը փաստացի վերաճեց ռազմական խոշոր բախման՝ Թուրքիայի ներգրավմամբ»։

Աշակերտները հնարավորություն ունեցան ուղղելու իրենց հարցերը արցախա-ադերբեջանական պատերազմի քաղաքական և պատմական հիմքերի, ընթացքի և հետևանքների մասին։

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>