«Այբ»-ում անցկացվեց «Մեկ ձայն» ասոցիացիայի միջդպրոցական բասկետբոլային մրցույթը

«Մեկ ձայն» անկախ դպրոցների ասոցիացիայի նախաձեռնությամբ «Այբ» դպրոցում անցկացվեց «Մեկ ձայնի» անդամ դպրոցների բասկետբոլի թիմերի միջդպրոցական առաջնություն-մրցույթը: Նպատակն էր աշակերտական խմբերի միջև համագործակցային մշակույթի սերմանումը, ինչպես նաև աշակերտներին փոխանցելը «Մեկ ձայնի» կարևոր սկզբունքներից այն, որ միմիայն թիմային աշխատանքի, համագործակցության և կարգապահության միջոցով է հնարավոր հասնել իրական հաղթանակների:

Առաջնությանը մասնակցում էին «Մեկ ձայնի» անդամ դպրոցներից 7-ը, որոնց թիմերը կազմված էին 13, 14 և 15 տարեկան աշակերտներից: Առաջնությանը ընդհանուր մասնակցեց 70 աշակերտ։ Իսկ խաղի մրցավարները հրավիրված էին Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մրցավարական կազմից: Անցկացվեց 6 խաղ։

Առաջին, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած թիմերը պարգևատրվեցին հավաստագրերով և գավաթներով: Այսպիսով՝ միջդպրոցական բասկետբոլային մրցույթում լավագույնն էին «Եվրոպական» դպրոցի թիմը, որը զբաղեցրեց երրորդ տեղը, «Ավետիսյան» դպրոցինը, որը դարձավ արծաթե մեդալակիր՝ զբաղեցնելով երկրորդ տեղը, և «Արեգնազան» կրթահամալիրինը, որը ճանաչվեց մրցույթի հաղթող՝ գրավելով առաջին պատվավոր տեղը:

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>