Նաիրա Հովակիմյան․ Միշտ որոնեք հեռանկարներ

«Այբ» դպրոցի ավարտական հանդիսությանը 11֊րդ սերնդին ուղված հատուկ ելույթով հանդես եկավ միջազգային համբավ ունեցող դոկտոր Նաիրա Հովակիմյանը:

«Միշտ որոնեք հեռանկարներ, քանի որ դրանք կհարստացնեն աշխարհի մասին ձեր պատկերացումները»:

Նաիրա Հովակիմյանը ստացել է կիրառական մաթեմատիկայի մագիստրոսի կոչում ԵՊՀ֊ում: Իր դոկտորական կոչումը ստացել է Մոսկվայում՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Կիրառական մաթեմատիկայի ինստիտուտում՝ ֆիզիկա և մաթեմատիկա մասնագիտությամբ: Այժմ Նաիրա Հովակիմյանն Իլինոյսի համալսարանի մեխանիկական գիտության և ճարտարագիտության պրոֆեսոր է և նույն համալսարանի AVIATE կենտրոնի տնօրենը: Նաիրան համահեղինակել է երկու գիրք, տասնմեկ արտոնագիր և ավելի քան 450 հրապարակում: 2011-ին արժանացել է Ավիացիայի և տիեզերագնացության ամերիկյան ինստիտուտի «Թռիչքի մեխանիկա և վերահսկողություն» մրցանակի, 2015-ին` Կանանց ինժեներների միության գերազանցության մրցանակի, 2017-ին՝ Էլեկտրոտեխնիկայի և էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտի CSS մրցանակի` օդատիեզերական հսկողության տեխնիկական գերազանցության համար, և 2019-ին՝ Ավիացիայի և տիեզերագնացության ամերիկյան ինստիտուտի Pendray ավիատիեզերական գրականության մրցանակին: Նաիրան ավիացիայի և տիեզերագնացության ամերիկյան ինստիտուտի և էլեկտրոտեխնիկայի և էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտի և NAI ինժեներական ընկերության բարձրագույն անդամ է: 2014 թվականին նա արժանացել է Հումբոլդտի մրցանակին՝ մասնագիտական ձեռքբերումների համար։ 2015 և 2023 թվականներին ստացել է Իլինոյսի համալսարանի ճարտարագիտական ​​խորհրդի մրցանակը խորհրդատվության ոլորտում գերազանցության համար: Նաիրան Intelinair կազմակերպության համահիմնադիրն է և գլխավոր գիտնականը: Նրա աշխատանքին անդրադարձել են New York Times թերթը, Fox և CNBC հեռուստաընկերությունները:

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>