Հանդիպում Պորտսմուտի համալսարանի ներկայացուցչի հետ

Մասնագիտական կողմնորոշման բաժնի նախաձեռնությամբ «Այբ» ավագ դպրոցի աշակերտները հանդիպեցին Պորտսմուտի համալսարանի ներկայացուցիչ Ջոնաթան Ուիլիամսի (Jonathan Williams) հետ։

Հանդիպման ընթացքում նա պատմեց համալսարանի ֆակուլտետների, հնարավորությունների, տարբեր ոլորտներում շուրջ 150 հասարակական ակումբների, վարձավճարի և համալսարանում տիրող մթնոլորտի մասին։

Ներկայացված ֆակուլտետներն էին՝

  • Բիզնես և իրավագիտություն,
  • Ստեղծարարական և մշակութային արդյունաբերություն,
  • Հումանիտար և հասարական գիտություններ,
  • Գիտություն,
  • Տեխնոլոգիա։

Հյուրի խոսքով՝ համալսարանը, բացի գիտելիքներից, ուսանողներին նաև լավ փորձ է տալիս։ Համալսարանը Լոնդոնին մոտ է, իսկ եղանակն արևոտ, տաք, մեղմ և հաճելի է։ Ուսանողներն ազատ են և կարող են նաև աշխատել, ինչը նույնպես փորձ ձեռք բերելու մեծ հնարավորություն է․ օգնում է ինտեգրվել հասարակության մեջ, զարգացնել տարբեր անձնային, մասնագիտական որակներ և լեզուն։ Ուսանողները հնարավորություն ունեն անվճար սովորելու ութ օտար լեզու։ Կարող են նաև մասնակցել տարբեր հասարակական միջոցառումների։

Համալսարանի շրջանակում գործում են ամառային դպրոցներ, որոնք հաճախելն ուսանողի ինքնակենսագրականում (CV) ցույց կտա ուսանողի ստացած փորձը, գիտելիքները և տարբեր մշակույթներին ծանոթ լինելը։

Աննա Մխիթարյան, 10-րդ դասարան

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>