Աթլետիկայի մրցույթ QSI դպրոցում. «Այբ»-ի աշակերտները նվաճեցին մեդալներ

QSI դպրոցում անցկացված աթլետիկայի մրցույթին մասնակցեցին «Այբ» տարրական, միջին և ավագ դպրոցների աշակերտները: Մրցույթը համախմբեց տարբեր դպրոցների մարզասեր աշակերտներին մարզական պայքարի շուրջ:

«Այբ» դպրոցի աշակերտները նվաճեցին մի շարք մեդալներ, և դպրոցը թիմային հաշվարկով զբաղեցրեց երրորդ տեղը: «Այբ» դպրոցի աշակերտների նվաճումները աթլետիկայի մրցույթում արտացոլում են դպրոցի հանձնառությունը՝ խթանելու լիարժեք ու համակողմանի կրթություն: Դպրոցն իր սաներին տալիս է ոչ միայն ակադեմիական գիտելիքներ, այլև արտադասարանական, ներառյալ մարզական, միջոցառումներին մասնակցելու լայն հնարավորություններ:

Մեդալակիր այբեցիներին ծանոթացեք ստորև։

Ավագ դպրոց

Վազք 100 մ

Բելլա Քոչարյան՝ 3-րդ տեղ

Վազք 400 մ

Տիգրան Նազարյան՝ 3-րդ տեղ

Հեռացատկ թափավազքով

Տիգրան Նազարյան՝ 2-րդ տեղ

Էստաֆետային վազք, աղջիկներ, 4×100 մ

Բելլա Քոչարյան, Սոֆիա Արամյան, Իռեն Առաքելյան, Կաքավիկ Ղուլյան՝ 2-րդ տեղ

Էստաֆետային վազք, տղաներ, 4×100 մ

Սամվել Առաքելյան, Առնո Գյուրջինյան, Ալեքսանդր Սաղյան, Տիգրան Նազարյան՝ 3-րդ տեղ

Միջին դպրոց

11-13 տարեկաններ

100 մ վազք, տղաներ

Գևորգ Մխիթարյան՝ 2-րդ տեղ

400 մ վազք, տղաներ

Նարեկ Բաղդասարյան՝ 1-ին տեղ

1500 մ վազք, աղջիկներ

Սոֆիա Եսայան՝ 3-րդ տեղ

4×100 մ փոխանցումավազք, աղջիկներ

Մարիա Հարությունյան, Սոֆիա Եսայան, Եվա Սողոմոնյան, Էմմա Քոչարյան՝ 2-րդ տեղ

4×100 մ փոխանցումավազք, տղաներ

Նարեկ Քասար, Էմին Մանասյան, Արման Սահակյան, Գևորգ Մխիթարյան՝ 1-ին տեղ

Հեռացատկ

Նարեկ Քասար՝ 2-րդ տեղ

Տարրական դպրոց

8-10 տարեկաններ

100 մ վազք, աղջիկներ

Մարգարիտա Տեր-Գրիգորյան՝ 3-րդ տեղ

100 մ վազք, տղաներ

Մարկ Վարդանյան՝ 1-ին տեղ

200 մ վազք, աղջիկներ

Մարի Մարտիրոսյան՝ 3-րդ տեղ

400մ վազք աղջիկներ

Թաբիթա Թրավերթ՝ 2-րդ տեղ

800 մ վազք, տղաներ

Ալբերտ Իսահակյան՝ 1-ին տեղ

800 մ վազք, աղջիկներ

Արևիկ Թորոսյան՝ 2-րդ տեղ

4×100 մ փոխանցումավազք, աղջիկներ

Մարգարիտա Տեր֊Գրիգորյան, Թաբիթա Թրավերթ, Սյուզաննա Եգանյան, Մարի Մարտիրոսյան ՝ 1-ին տեղ

4×100 մ փոխանցումավազք, տղաներ

Մարկ Վարդանյան, Ալբերտ Իսահակյան, Ռաֆայել Մկրտչյանը, Արթուր Խաչատրյան՝ 1-ին տեղ

Հեռացատկ

Թաբիթա Թրավերթ՝ 2-րդ տեղ

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>