«80 ակՕրդ աշխարհի շուրջ»՝ «Ռոքեստր» ակումբի հետ

«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության «Ռոքեստր» ակումբն ամփոփեց «80 ակՕրդ աշխարհի շուրջ» նախագիծը։ Թողարկված 15 փոդքաստները հրապարակվեցին anchor.fm հարթակում և տարածվեցին ակումբի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերով:

Ակումբի անդամները, շարունակելով անցյալ կիսամյակի ընթացքում կատարած հետազոտությունը և հարմոնիայի դասընթացը, թողարկեցին 15 փոդքաստներ երաժշտությունն ավելի հիմնավոր հասկանալ ցանկացող երաժշտասերների համար։ «Ռոքեստր» ակումբը փոդքաստների միջոցով բացատրեց հարմոնիկ լեզվի տարբեր յուրահատկություններ և դրանց դերը երաժշտական ստեղծագործությունների ընկալման և արժևորման մեջ՝ օգտագործելով օրինակներ համաշխարհային երաժշտության ժառանգությունից։ Հրապարակվեցին թողարկումներ ընդհանուր երաժշտական հասկացությունների, ինտերվալների, օբերտոնների, տոնայնությունների, հնգատոն հնչյունաշարի, բլուզային գամմայի, վարընթաց բասի, նման ակորդաշարերով երգերի, քրոմատիկ գծի կլիշեի, ոչ դիատոնիկ ակորդների, կադանսների, մոդուլյացիաների, ազգակից տոնայնությունների, ընդլայնված ակորդների և հայկական ռոքում թվարկված հնարքներից մի մասի գործածման մասին։

15 փոդքաստները միասին ունեցան 1000-ից ավելի ունկնդրում։ Ակումբը պատրաստվում է շարունակել արդեն իսկ առկա փոդքաստների տարածումը և կփնտրի նոր ձևաչափեր՝ սկսած գործն առավել արդյունավետ շարունակելու համար։

Տաթևիկ Գալստյան, «Ռոքեստր» ակումբ,

«80 ակՕրդ աշխարհի շուրջ» նախագիծ

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>