Սարգիս Բադալյան

Գործուեությունը «Այբ»-ում

«Այբ» դպրոցի ՀԽ նախագահ

«Այբ» շարժմանը միացել է 2014 թվականին։

«Այբ»-ի դպրոցի մենտորության ծրագրի ավագ մենտոր է, ունի 8 սան։

2017-ից առ այսօր «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ է։

Կրթություն

1987 թ. ավարտել է Երևանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը՝ ստանալով ինժեների բակալավրի աստիճան։ Ուսումը շարունակել է Տնտեսագիտական ինտիտուտի մագիստրատուրայում՝ ձեռք բերելով ինժեներ-կոնստրուկտորի մասնագիտություն։

Մասնագիտական գործունեություն

1987-1992 թթ. աշխատել է «Արմավիակոմպլեքս» ընկերությունում որպես ինժեներ-կոստրուկտոր։

1993 թվականին Մոսկվայում հիմնել է «Սիմս-2» ընկերությունը, որը զբաղվում է տարբեր բժշկական սարքավորումների ներկրմամբ և արտադրությամբ (հաշմանդամություն ունեցող անձանց սայլակներ, անալիզատոր-կշեռքներ, բժշկական հատուկ մահճակալներ, քայլաչափեր և այլն)։

Հիմնադրել է Հայաստանում ալկոթեստեր և բժշկական պարագաներ արտադրող «Arides» ընկերությունը, ինչպես նաև հայաստանյան «Luys Barry» ընկերությունը, որը զբաղվում է խնամքի և հոգատարության, գեղեցկության և առողջության ապրանքների, տնային բժշկական սարքերի, վերականգնողական հարմարանքների և շատ այլ ապրանքների վաճառքով ու վարձակալությամբ։

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հրեշտակ ներդրող է։

Կիսվել

[[tags:1:1]]

Tweets by AybSchool
>