Գիտելիքի օրը խորհրդանշում է նոր սկիզբ՝ լի սպասումներով, մարտահրավերներով ու բացահայտումներով։
Նոր ուսումնական տարին «Այբ» դպրոցում մեկնարկեցինք ավանդական դրոշի հանդիսավոր արարողությամբ. բարձրացվեցին Հայաստանի, Արցախի և «Այբ» դպրոցի դրոշները։ Գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց դպրոցի արժեքները և գալիք տարվա նպատակները։
Առանձնահատուկ պահ էր առաջին դասարանցիների մուտքը դպրոց. այս տարի այբական ընտանիքին միացավ 37 փոքրիկ աշակերտ։ Նրանց ուղեկցեցին ավագ ընկերները՝ 12-րդ դասարանցիները։
«Այբ» դպրոցը 2025-2026 ուսումնական տարին սկսում է 545 աշակերտով, որոնցից 147-ը սովորում են ավագ դպրոցում, 164-ը՝ միջինում, իսկ 234-ը՝ կրտսերում։
Նոր ուսումնական ճանապարհին բոլորին մաղթում ենք ստեղծագործ մտքեր, համարձակ քայլեր և ձեռքբերումներով լի օրեր։