Հուշագիր է ստորագրվել «Այբ» դպրոցի, «Այբ» հիմնադրամի ու Starmus Vi միջազգային փառատոնի միջև

STARMUS VI միջազգային փառատոնի, «Այբ» կրթական հիմնադրամի և «Այբ» դպրոցի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։

Այս համագործակցության շրջանակներում՝ «Այբ» կրթական հիմնադրամն ու «Այբ» դպրոցը ներկայանում են՝ որպես Հայաստանում սեպտեմբերին կայանալիք STARMUS VI փառատոնի գործընկերներ։

Համագործակցության արդյունքում «Այբ» դպրոցի սաները հնարավորություն կունենան մասնակելու ստարմուսյան միջոցառումներին, բաց դասախոսություններին, որոնք կներկայացնեն աշխարհահռչակ գիտնականներ, նոբելյան մրցանակակիրներ, որոնք Հայաստանում կլինեն՝ STARMUS-ի շրջանակներում։ «Այբ» դպրոցում նաև կհյուրընկալենք Starmus-ի խոսնակների։

STARMUS-ը խիստ կարևորում է այս ու մյուս համագործակցությունները, քանի որ բուհերի և կրթական այլ հաստատությունների միասնական ջանքերով հնարավոր կլինի ոգեշնչել և կրթել հետազոտողների սերունդ և վերագտնել հայտնագործելու ձգտումը։ Սա առանձնահատուկ կարևորություն ունի դպրոցականներին ներգրավելու տեսանկյունից։

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>