Հիշելով սիրելի ուսուցչին․ Արամ Փախչանյանի հանդիպումը աշակերտների հետ

Ավագ դպրոցի աշակերտները հանդիպեցին «Այբ» դպրոցի համահիմնադիր, նախկին տնօրեն, «Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ նախագահ Արամ Փախչանյանի հետ։ Հանդիպումը նվիրված էր «Այբ» համայնքի և մեր բոլորի կողմից անչափ սիրված ուսուցիչ Գագիկ Գրիգորյանի հիշատակին: Գագիկ Գրիգորյանը եղել է «Այբ»-ի համահիմնադիրներից շատերի ուսուցիչն ու ավագ ընկերը, այն մարդը, որով ոգեշնչվել են «Այբ»-ի հիմնադիրները և ստեղծել կրթական հիմնադրամն ու հիմնել դպրոցը:

Արամ Փախչանյանը հանդիպման ընթացքում պատմեց դրվագներ իր պատանեկության շրջանից և դպրոցում սովորելու տարիներից, ինչպես նաև խոսեց «Այբ»-ի հիմնադիրների և Գագիկ Գրիգորյանի միջև եղած մեծագույն կապի, ընկերության մասին։ Ըստ նրա՝ Գագիկ Գրիգորյանը այն եզակի մարդկանցից էր, որը չէր դադարում սովորել իր ողջ կյանքի ընթացքում և չէր հասկանում այն աշակերտներին, որոնք չեն սովորում։

Կատակասեր և միևնույն ժամանակ չափազանց խորաթափանց անձնավորություն էր։ Հայաստանի լավագույն ֆիզիկոսներից մեկը լինելով` Գագիկ Գրիգորյանը չափազանց համեստ էր և երբեք չէր խոսում իր արժանիքների մասին։ Ինչպես նշում է Արամ Փախչանյանը, «Երբ մեզ մոտ մտքեր առաջացան դպրոց ստեղծելու, առաջին մարդը, ում պատկերացրինք իդեալական ուսուցչի կերպարում, Գագիկ Վարդանիչն էր»։

Մի շարք ուսուցիչներ, աշխատակիցներ ու աշակերտներ պատմեցին Գագիկ Գրիգորյանից իրենց հիշողությունների մասին։ Նա ահռելի ժառանգություն է թողել հայկական կրթական համակարգում և մշտապես ոգեշնչում է բոլորիս ձգտելու գերազանցության։

Ալվինա Սեդրակյան, 11-րդ դասարան

Type the text here

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>