#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ․ Իմ հպա՜րտ Արցախին

Ողջախոհությո՜ւն լռող աշխարհին։ Ողջախոհությո՜ւն այն մարդկանց, որոնք լուռ հետևում են երկրիս իրավիճակին։ Հաստատակամությո՜ւն այն կառավարիչներին, որոնք անընդմեջ կրկնում են «դադարեցնել ագրեսիան»՝ չձեռնարկելով գործողություններ։ Խոնարհո՜ւմ այն մորը, որի հոգում ծովն է փոթորկում, իսկ աչքերից վրեժն է հոսում։ Փա՜ռք այն հորը, որը, զենք վերցրած, հերոսաբար սահման է մեկնում։ Խոնարհո՜ւմ այն քրոջը, որն անդադար աղոթում և ապավինում է սահմանում կանգնած եղբորը։ Փա՜ռք այն ազգին, որը հանգանակություն է անում հանուն հայության։ Առողջությո՜ւն այն մանուկներին, որոնք այսօր արկերից ստացած վերքեր ունեն։ Փա՜ռք հայ ժողովրդին, որ միասնաբար պայքարում է հող հայրենու համար։ Երախտագիտությո՜ւնս այն լրագրողին, որը կյանքը վտանգեց փաստերի համար։ Վեհագույն փա՜ռք Արցախին և այն հայ զինվորին, որ դիմագրավում է ոճրագործներին։ Փա՜ռք և հաղթանա՜կ։

Իմ փառապա՛նծ Արցախ, հողդ շաղախված է արծիվներիդ արյունով, մայրական արցունքներով ու աղոթքներով։ Իմ հպա՜րտ Արցախ, որ դիմագրավում ես չարագործ թշնամուն։ Իմ դարավո՜ր Արցախ, որ հպարտանում ես քո կոթողներով՝ վանքերով, լուռ խաչքարերով , որոնք դեպի երկինք են հառնում իրենց աղոթքով և անձայն վառվող, հալվող մոմերի ծխով։ Գեղատեսիլ Արցախ, որ ավերվում ես ցեղասպան թշնամու չարագործ ձեռքով։ Բայց դու կանգուն ես և կանգուն կմնաս քո ժողովրդի աննկուն կամքով։ Եկել ես դարերից և գնալու ես դեպի դարեր։

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

Արևիկ Մելիքյան, 11-րդ դասարան

Կիսվել

Tag Բլոգ Tag Blog

Tweets by AybSchool
>