Հանդիպում Բրիտանական Կոլումբիայի համալսարանի ներկայացուցչի հետ

Տեղի ունեցավ նոր ուսումնական տարվա առաջին առցանց հանդիպումը` Բրիտանական Կոլումբիայի համալսարանի (University of British Columbia) ներկայացուցչի հետ։

Մեզ պատմեցին համալսարանի ուսումնական և արտահամալսարանական կյանքի, ինչպես նաև շրջակա բնության առանձնահատկությունների մասին։ Զրուցեցինք ընդունելության գործընթացի, համալսարանում գործող բազմազան խմբակների, ուսման վճարի, կացարանների և հետագա հնարավորությունների մասին:

Աշակերտների խնդրանքով ներկայացուցիչը պատմեց կրթաթոշակային և կրթական ծրագրերի, ընդունելության գործընթացի նրբությունների մասին:

Այսպիսով՝ ունեցանք արդյունավետ հանդիպում, ստացանք մեր բոլոր հարցերի պատասխանները և այլ խորհուրդներ Կանադայի լավագույն համալսարաններից մեկի ներկայացուցչի կողմից:

Վիկտորյա Մամյան, 10-րդ դասարան

Կիսվել

Tag Blog Tag Բլոգ

Tweets by AybSchool
>