Դոկտոր Գարիկ Իսրայելյանը՝ «Այբ» դպրոցում

«Այբ» դպրոցում հյուրընկալել էինք անվանի աստղաֆիզիկոս, «Ստարմուս» (Starmus) փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանին։ «Այբ»-ի համահիմնադիրներ տեր Մեսրոպ քահան Արամյանի, Արամ Փախչանյանի և համայնքի գծով տնօրեն Աննա Ակոպյանի ուղեկցությամբ դոկտոր Իսրայելյանը ծանոթացավ դպրոցի միջավայրին, նախագծերին ու կրթական առանձնահատկություններին։

Ավելի վաղ «Այբ» դպրոցի հինգ աշակերտներ «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանի հետ հյուրընկալվել էին «Ստարմուս» փառատոնի «Լուսնից դեպի Մարս. Ալեքսանդր Քեմուրջյան 100» գիտաժողովին, որը կայացել էր ՀՀ նախագահի նստավայրում։ Այդ այցի մասին պատմում է 12-րդ դասարանի աշակերտ Տաթև Մարգարյանը։

Պարոն Իսրայելյանը 2020-ի աշակերտների հետ առցանց հանդիպել էր աշակերտների հետ։ Հետաքրքիր պահերը ամփոփել էր Մերի Ղուլյանը։

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>