«Այբ»-ի ուսուցչական պատվիրակությունը փորձի փոխանակման ծրագրով այցելեց Մոսկվայի գործընկեր դպրոցներ

Փորձի փոխանակման ծրագրով «Այբ» դպրոցի ուսուցչական թիմը հյուրընկալվել էր Մոսկվայի գործընկեր դպրոցներում: «Այբ»-ի պատվիրակությունում էին օտար լեզուների առարկայախմբի ղեկավար Սրբուհի Լուլուկյանը, հասարակագիտական առարկայախմբի ղեկավար Լիլիթ Մինասյանը, արվեստի առարկայախմբի ղեկավար Մարի Ադամյանը, անգլերենի առարկայախմբի ղեկավար Լիլիթ Պետրոսյանը, բնագիտական առարկայախմբի ղեկավար Լիլիթ Համբարձումյանը, մարմնակրթության ուսուցիչ Կարեն Հովհաննիսյանը, մաթեմատիկական և ՏՏ առարկայախմբի ղեկավար Ալեքսան Մխիթարյանը, հայագիտական առարկայախմբի ղեկավար Անահիտ Հովհաննիսյանը, ակադեմիական տնօրեն Մերի Հովսեփյանը և համայնքի գծով տնօրեն Աննա Ակոպյանը:

Նրանք տարբեր դասալսումների և փորձի փոխանակման սեմինարների մասնակցեցին «Новая школа», «Летово», «Хорошкола» դպրոցներում և Մոսկվայի Ազգային հետազոտական ​​համալսարանի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի լիցեյում: Պատվիրակության անդամները կարողացան ոչ միայն կիսել իրենց փորձը, այլև ծանոթանալ ռուսական դպրոցներում կիրառվող դասավանդման մոտեցումներին, կրթական նախագծերին: Նման ուսումնաճանաչողական այցերը հնարավորություն են տալիս փոխանակելու գիտելիքներն ու փորձը, ընդլայնելու ուսուցիչների մասնագիտական մտահորիզոնը և բարելավելու կրթության որակը:

Նշված կրթական հաստատությունների հետ «Այբ»-ն ունի գործընկերային հարաբերություններ: Մասնավորապես այբեցիների այցին վերջին տարիներին նախորդել էին այս հայտնի դպրոցների ղեկավար և ուսուցչական կազմերի այցերը Հայաստան և «Այբ» դպրոց: Մոսկովյան ուսումնական ճամփորդությունից հետո ուրվագծվել են գործընկեր դպրոցների հետ նոր ծրագրեր և աշակերտական նախագծեր:

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>