«Այբ» դպրոցը հրավիրում է մասնակցելու տեսողական արվեստի մեկամյա դասընթացի


Սիրո՞ւմ ես նկարել և ուզո՞ւմ ես ստանալ մասնագիտական գիտելիքներ և որակավորում, այս հայտարարությունը քո համար է։ «Այբ» դպրոցն առաջարկում է Տեսողական արվեստի մեկամյա դասընթաց, որի ավարտին մասնակիցներն ունենում են իրենց պահանջներին համապատասխան արդյունքը և ստանում են մասնակցության վկայական։

Դասընթացին կարող են մասնակցել 15 տարեկանից բարձր նկարչական ունակություններ և հմտություններ ունեցող անձինք, ովքեր ցանկանում են ստանալ միջազգային չափանիշներին համարժեք գիտելիքներ տեսողական արվեստի ոլորտում։ «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրով «Այբ» դպրոցում ներդրված այս դասընթացի մասնակիցները բացառիկ հնարավորություն են ունենում հավաքել մասնագիտական ներկայանալի պորտֆոլիո արտերկրյա համալսարաններ դիմելու համար։

Տեսողական արվեստի դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով՝ նշելով անուն,ազգանուն, տարիք, նախնական մասնագիտական կրթություն, նպատակ, մասնակցություն մասնագիտական միջոցառումների, աշխատանքների հղում։

Հարկավոր է նաև ներկայացնել առնվազն 4-5 աշխատանք։ Գրանցված մասնակցիները այնուհետև անցնում են հարցազրույցի և ծանոթացման փուլ և ներգրավվում փորձնական դասին։

COVID-19-ի պայմաններում դասընթացն անցկացվելու է համակցված՝ առկա և առցանց։ Մասնակիցները միանում են Տեսողական արվեստի դասընթացին «Այբ» դպրոցի աշակերտների հետ։

1 տարվա դասընթացի արժեքն է՝ 680․000 ՀՀ դրամ Դիմելու վերջնաժամկետ սեպտեմբերի 20-ը ներառյալ։ Հարցերի համար գրել [email protected] էլ․հասցեին՝ կամ զանգահարել տվյալ հեռախոսահամարով՝ 094546498։

ԱԲ Տեսողական արվեստի դասընթացի մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝

Կիսվել

Tag Announcement Tag Հայտարարություններ

Tweets by AybSchool
>