10 վեբինար՝ 10-ամյակի շրջանակում․ այբական վեբինարներ

«Այբ» կրթական հիմնադրամի 15-ամյակի և «Այբ» դպրոցի 10-ամյակի հոբելյանական միջոցառումները մեկնարկեցին վեբինարների շարքով։ Վերահաստատելով այբական առաքելությունը և չշեղվելով «Այբ»-ի հիմնարար սկզբունքներից՝ շարունակում ենք հաղորդակից դարձնել մեր կրթական գործիքակազմին ու փորձին այն վեբինարների շարքով, որ հաջողությամբ սկսել ենք իրականացնել անցած գարնանից՝ ինքնամեկուսացման և հեռավար ուսուցման ժամանակ։

Յուրաքանչյուր շաբաթ «Այբ» դպրոցում դասավանդվող առարկայախմբերի ուսուցիչներն ու կրթական բաժիններն առցանց ձևաչափով պատմեցին իրենց առարկայի դասավանդման նոր մոտեցումների մասին, ներկայացրին «Այբ»-ում կիրառվող գործիքակազմը, դասարանային աշխատանքի հմտությունները և այլն։

Այսպես՝ տեղի ունեցան հետևյալ վեբինարները․

«Ինչո՛ւ «Այբ»․ հայացք ներսից»․ ընդունելություն

«Դանիել Վարուժանի «Հարճը» պոեմի դասավանդման պլանավորումը և իրականացումը ավագ դպրոցում»․ հայերենի առարկայախումբ

«Պատճառականության ուսումնասիրությունը պատմության դասին»․ պատմության առարկայախումբ

«Տեսաձայնային նյութերի օգտագործումն օտար լեզվի դասավանդման մեջ»․ ֆրանսերենի ուսուցիչ Էվրիկա Երիցյան

«Ինչպես ներդնել հետազոտահեն ուսումնառությունը կենսաբանության դասընթացում»․ կենսաբանության առարկայախումբ

«I և II կարգի ածանցյալների կիրառությունները»․ մաթեմատիկայի առարկայախումբ

«Միջառարկայական կապերի զարգացումը քիմիայի գործնական աշխատանքների միջոցով»․ քիմիայի ուսուցիչներ

«Սովորել անելով․ նախագծային ուսումնառությունն «Այբ» դպրոցում»․ նախագծային ուսումնառություն

«Հոգատարությունը սկսվում է դպրոցից»․ հասարակական գործունեություն

«Նախագծերի դերը անգլերենի ուսուցման ընթացքում»․ անգլերենի ուսուցիչներ

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>