Գործունեությունը «Այբ»-ում
2014 թվականից աշխատում է «Այբ» դպրոցում որպես անգլերենի ուսուցիչ և 2020 թվականից ղեկավարում «Այբ» դպրոցի անգլերենի առարկայախումբը։
2016-2017 թթ. Կրթության գերազանցության ազգային ծրագրի (ԿԳԱԾ) շրջանակում վերապատրաստվել է «Այբ» կրթական հիմնադրամի կողմից՝ ստանալով խորացված հմտություններով ուսուցչի որակավորում։
2023 թ.՝ մանկավարժական բաղադրիչի վերապատրաստող, մենտոր, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի շրջանակում ուսուցիչների կարողությունների զարգացման ծրագիր
2022 թ.՝ վերապատրաստող, «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող պարտադիր ատեստավորման վերապատրաստումներ
2021-2022 թթ․՝ մանկավարժական բաղադրիչի վերապատրաստող, Տավուշի մարզի դպրոցներում ԲՏՃՄ առարկաների հանրակրթական նոր չափորոշիչների ներդրման փորձարարական ծրագիր
2021-2022 թթ․՝ Տավուշի մարզի դպրոցներում ԲՏՃՄ առարկաների հանրակրթական նոր չափորոշիչների ներդրման փորձարարական ծրագրի համակարգող
Կրթություն
1998 թ. ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտը։
Մասնագիտական գործունեություն
2014-2019 թթ․՝ անգլերենի ուսուցիչ, Fouraitch ՏՏ ընկերություն
2007-2012 թթ․՝ անգլերենի ուսուցիչ, «Ամրոց» (The Castle) ուսումնական կենտրոն
1998-2014 թթ.՝ դասախոս, Երևանի պետական համալսարան