«Կանաչ ֆիզիկա» ակումբի՝ 2023-2024 ուստարվա նախագիծը

2023-2024 ուստարում «Կանաչ ֆիզիկա» ակումբն իրականացրեց «The Way of the Wind» նախագիծը։

Նախագծի շրջանակում ակումբի անդամները կատարել են բազմաթիվ հետազոտություններ՝ սարքի նախագծման, ինչպես նաև էներգիայի պահեստավորման տարբերակներ գտնելու նպատակով։

Որպես ամփոփում ակումբի անդամները մշակել և ստեղծել են քամու փոքր էլեկտրակայանի մոդել, որն էներգիա պետք է արտադրի ճանապարհին մեքենաների հոսքից առաջացած քամուց: Նախագծի գործունեության ընթացքում մշակվել են նաև էներգիայի պահեստավորման լուծումներ ռեսուրսների, վերամշակման և վերօգտագործման միջոցով:

Նախագծի վերջնական նպատակն է էլեկտրակայանը հետագայում տեղադրել ճանապարհամերձ հատվածներում, որպեսզի այն լուսավորի ճանապարհը:

Tweets by AybSchool
>