Արամ Պաչյանն՝ «Այբ»-ում․ ներկայացվեց աշակերտների հեղինակած «Թափանցիկ շշեր» ֆիլմը

Գրականության նախագծային աշխատանքի շրջանակում ես ու դասընկերս՝ Հայկ Եղիկյանը, առաջադրանք էինք ստացել վերլուծել ժամանակակից հայ ամենահայտնի գրողներից մեկի՝ արձակագիր Արամ Պաչյանի «Թափանցիկ շշեր» պատմվածքը, որի հիման վրա հարկավոր էր նաև նկարել կարճամետրաժ ֆիլմ։

Ֆիլմի համար ես և Հայկն ընտրեցինք պատմվածքից որոշ հատվածներ։ Տեքստը համաձայնեց կարդալ մեր դասընկերը՝ Նարեկ Զորoղլյանը։ Կադրերն արվել են էսքիզներիս հիման վրա։ Օգտագործել եմ նաև տարբեր «անհավանական» իրեր՝ մեր նկուղից վերցված շշերը, սոխի համար նախատեսված ցանցը, փայտեր և այլն։ Ի դեպ, ստեղծել ենք նաև «Թափանցիկ շշեր» պատմվածքի և ֆիլմի պաստառը։

Մեր նախաձեռնությամբ որոշեցինք ֆիլմի ներկայացմանը և դասարանային քննարկմանը հրավիրել նաև հեղինակին՝ Արամ Պաչյանին։ Մի քանի օր տևեց, մինչև նրա հետ կապ հաստատեցինք, ներկայացանք, մեր աշխատանքի մասին պատմեցինք։ Պաչյանը սիրով համաձայնեց և եկավ դպրոց։ Աննկարագրելի ուրախ էինք։

Նրա ներկայությունը պարտավորեցնող էր։ Այդ օրը կհիշեմ միշտ միշտ չէ, որ հնարավորություն է լինում վերլուծելու և ներկայացնելու պատմվածքը հեղինակի ներկայությամբ և քննարկելու նրա հետ։ Փորձեցինք հնարավորինս ճանաչել Արամ Պաչյանին որպես թե՛ արձակագրի, թե՛ մարդու։

Վերջում Արամ Պաչյանի համար անցկացրինք շրջայց դպրոցում և պատմեցինք դպրոցական առօրյայի և մեր կյանքում «Այբ»-ի կարևորության մասին։

Էլեն Հայրապետյան, 11-րդ դասարան

Կիսվել

Tag Բլոգ Tag Blog

Tweets by AybSchool
>