Գործարար, մեդիամենեջեր, բարերար
Comedy Club Production-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր
«Գազպրոմ-Մեդիա Հոլդինգ» ԲԸ ժամանցային հեռուստաալիքների ենթահոլդինգի ղեկավար
Հայաստանում մի շարք մշակութային և հասարակական նախաձեռնությունների հեղինակ և հովանավոր է, հիմնադրել է աշխարհում առաջին և ամենախոշոր միջազգային վրանային ստարտափ հավաքը՝ «Սևան Ստարտափ Սամմիթը»։
Հիմնադրել է «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը, որը զբաղվում է հայ մտավոր և մշակութային ժառանգության պահպանմամբ, զարգացմամբ և տարածմամբ։
Որպես «Վերածնունդ» հիմնադրամի հիմնադիր՝ Արթուր Ջանիբեկյանը ստեղծել է «Սարոյան Հաուս» նախագիծը, որով ամերիկահայ գրող և դրամատուրգ Վիլյամ Սարոյանի՝ Ֆրեզնոյում գտնվող տունը վերածվել է նորարական տեխնոլոգիաներով հագեցած և ժամանակակից պահանջներին համապատասխան լուծումներով տուն-թանգարանի։
Արթուր Ջանիբեկյանի բարերարությամբ 2018 թ․ մարտի 21-ին Վատիկանի պարտեզում կանգնեցվել է Գրիգոր Նարեկացու արձանը:
2007 թ․ Ռուսաստանում արժանացել է «Տարվա մարդ» կոչմանը ըստ GQ ամսագրի՝ որպես «Տարվա լավագույն պրոդյուսեր»։
2012 թ․ «Ռուսաստանի մեդիամենեջեր 2012»-ի շրջանակում պարգևատրվել է «ապրանքանիշների և հեռուստարտադրանքի ստեղծման գործում արժանիքների, ինչպես նաև հեռուստատեսային ոլորտում իրականացված ամենախոշոր գործարքի համար»։
2013 թ․ Հայ Առաքելական Եկեղեցու կողմից արժանացել է Սբ Գրիգոր Լուսավորչի շքանշանին։
2016 թ․ հունիսի 7-ին դարձել է մասնագիտական հեղինակավոր մրցանակի՝ «Ռուսաստանի մեդիամենեջեր 2016»-ի դափնեկիր։
2016 թ․ պարգևատրվել է ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I աստիճանի շքանշանով։
2018 թ․ արժանացել է «Ռուսաստանի մեդիամենեջեր» ազգային մրցանակի Գրան պրիին՝ որպես «Գազպրոմ-Մեդիա» ժամանցային հեռուստաալիքի հեռուստատեսային խմբի գլխավոր տնօրեն։
Կիսվել