Այբեցիները նշեցին լեզուների եվրոպական օրը

Սեպտեմբերի 26-ին հյուրընկալել էինք DAAD-ի (Գերմանական ակադեմիական փոխանակման ծրագիր) ներկայացուցիչ Մերի Նավասարդյանին և Գյոթե-ինստիտուտի ներկայացուցիչ Դանա Շլուխթմանին։

Դանա Շլուխթմանը ներկայացրեց PASCH-ի գործունեության սկզբունքներն ու հնարավորությունները այդ ցանցում գտնվող դպրոցների համար։ PASCH-ը «Դպրոցներ. գործընկերներ ապագայի համար» նախաձեռնությունն է, որը ներառում է 1800 դպրոց մեկ ցանցում, այդ թվում՝ և «Այբ»-ը։ Համագործակցելով Գյոթե-ինստիտուտի և DAAD-ի հետ՝ նախաձեռնությունը՝

  • կազմակերպում է լայնածավալ միջոցառումներ,
  • անցկացնում է պատանիների համար նախատեսված հատուկ քննություններ,
  • ծրագրում է ճամբարներ,
  • վարում է ուսուցիչների համար վերապատրաստման դասընթացներ,
  • կազմակերպում է շրջանավարտների հետ հանդիպումներ և այցեր տարբեր դպրոցներ,
  • ունի կամավորներ,
  • ուղղորդում է աշակերտներին մենտորային ծրագրերի շրջանակում։

«Այբ» համայնքը և հատկապես աշակերտները բացառիկ հնարավորություն ունեն այս ամենի մեջ ներգրավվելու և իրենց ներդրումն ունենալու։

Այնուհետև Մերի Նավասարդյանը ներկայացրեց DAAD ծրագրի ընձեռած հնարավորությունները, այդ թվում՝ PASCH դպրոցների աշակերտների և շրջանավարտների հետագա ֆինանսավորման և կրթաթոշակի տրամադրման կարգը, ծրագրին դիմելու ժամկետները և այլն։

Վերջում վայելեցինք գերմանացի հանճարեղ բանաստեղծներ Հերման Հեսսեի, Գյոթեի, Թեոդոր Շտորմի, ֆրիդրիխ Շիլլերի ստեղծագործությունները «Այբ»-ի աշակերտների մատուցմամբ։

Արփի Շամոյան

11-րդ դասարան

Tweets by AybSchool