Տեղի ունեցավ 10-րդ սերնդի ավարտական հանդիսությունն ու մենտրության ծրագրի արարողությունը

Շրջանավարտից բացի շրջանաստեղծի պատասխանատվություն. այս խոստմամբ «Այբ»-ին մինչ հանդիպում ասացին 54 շրջանավարտ։ Տեղի ունեցավ 10-րդ այբական սերնդի ավարտական հանդիսությունը։

Օրվա գլխավոր հերոսներին նախ ուղերձ հղեց դպրոցի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը՝ Մարկ Տվենի խոսքը մեջբերելով՝ «Եթե առավոտից գորտ կուլ տաք, օրվա մնացած մասը հիանալի կանցնի, դժվար թե դրանից ավելի վատ բան պատահի ձեզ», ու մաղթելով, որ «Այբ»-ը լինի նրանց կյանքի «առավոտյան գորտը»։ Այնուհետև բեմ բարձրացավ «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռուբեն Հարությունյանը՝ հորդորելով նորավարտ այբեցիներին երազանքները վերածել նպատակների ու կյանքի կոչել դրանք ի սպաս հայրենիքի։ Վերջինիս հրավերով բեմից 2022 թվականի շչրջանավարտներին ողջունեց ու շնորհավորեց նաև արձակագիր Մարկ Արենը ու տարվա շրջանավարտներին նվիրեց իր գրքերից։ «Այբ» համայնքի անունից ելույթ ունեցավ նաև «Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ նախագահ Արամ Փախչանյանը։ Նա իր կյանքից 7 պատմություն վերհիշելով՝ հիշեցրեց, որ մարդու ամենահրաշալի հատկությունները նրանք են, որոնք ի սկզբանե տրված չեն և ձեռք են բերվում աշխատասիրության և կամքի շնորհիվ։ Իսկ «Այբ»-ի շրջանավարտների ակումբի նախագահ Ռիմմա Անանյանը ներկայացրեց շրջանավարտների համայնքը։

2021 թվականի Տարվա շրջանավարտներ Սարգիս Սիմոնյանն ու Գայանե Այդինյանը Տարվա շրջանավարտի խորհրդանիշները փոխանցեցին 2022 թվականի Տարվա շրջանավարտներ Իլյա Լալազարյանին և Նանե Ենգիբարյանին. «Սկզբում հավաքվեցին մարդիկ, որոնք չգիտեին` ինչու որպես 10-րդ միավոր-ընտրույթ կոչվեցին սերունդ, ու դարձան համախմբի մաս, որ անվանել էին «Այբ» համայնք։ Երեք տարի շարունակ գաղափարներ քանդել-կառուցելուց հետո մենք մեր մի կտոր այբեցուն զգուշորեն դնում ենք այս գրքի մեջ ու փակում հույսով՝ 10 տարի հետո զարմացնելու ինքներս մեզ»։

10 տարի անց կբացվի տուփը, որտեղ տասներորդ սերնդի աշակերտների նամակներն են՝ ուղղված իրենց՝ ապագայում։

Այնուհետև դպրոցի ու մենտրության ծրագրի դիպլոմները ստանալու հանդիսավոր ու սպասված արարողակարգն էր։ Այդպիսով «Այբ» դպրոցի շրջանավարտների ընդհանուր թիվը դարձավ 473: Արարողությունն ամփոփվեց այբական ավանդական շուրջպարով։

«Այբ» ավարտական հանդիսությունից հետո տեղի ունեցավ մենտորության ծրագրի երեկոյան արարողությունը։ Նոր շրջանավարտները մենտորներից ստացան այբական կախազարդներն ու ազատ միջավայրում զրույց-քննարկում ունեցան միմյանց հետ մենտորության գաղափարի ու ծրագրի զարգացման մասին։

Կիսվել

Tag News Tag Լուրեր

Tweets by AybSchool
>