«Իմերսիվ թատրոն» ակումբի՝ 2023-2024 ուստարվա նախագիծը

2023-2024 ուստարում նախագծային ուսումնառության «Իմերսիվ թատրոն» ակումբը հանդես եկավ «Մտքերի լաբիրինթոս» ներկայացմամբ։

Ակումբը ստեղծվել է Հայաստանում իմերսիվ ներկայացումների տարածման և դրանց միջոցով հասարակության մեջ առկա խնդիրները դեռահասների աչքերով պատկերելու նպատակով։ Իմերսիվ թատրոնը թատրոնի յուրօրինակ և ժամանակակից ժանր է, որտեղ հանդիսատեսը դառնում է ներկայացման ակտիվ մասնակից՝ հայտնվելով գործողությունների կիզակետում և շրջելով այն տարածքում, որտեղ կատարվում են գործողությունները։

Ուսումնական տարվա ընթացքում ունենալով բազմաթիվ քննարկումներ՝ ակումբը դուրս է բերել դեռահասներին անհանգստացնող մի շարք թեմաներ, որոնց շուրջ էլ հետագայում կառուցել է իր ներկայացումը՝ դրա միջոցով պատմելով դեռահասներին անհանգստացնող տարածված մի շարք երևույթների և խնդիրների մասին։ Ներկայացման պիեսների հեղինակները հենց ակումբի անդամներն են։

Որպես ամփոփում ակումբը հանդիսատեսի դատին հանձնեց 3 ներկայացում:

Tweets by AybSchool
>