Կայացավ «Սովորում եմ աշխատելով» փորձնակության տոնավաճառ 2022-ը

Մասնագիտությունների հրավառություն «Այբ» դպրոցում․ տեղի ունեցավ ամենամյա «Սովորում եմ աշխատելով» փորձնակության տոնավաճառը «Այբ» դպրոցի աշակերտների, շրջանավարտների, «Այբ» հիբրիդային կրթության մասնակիցների համար։ Ամեն այբական տարվա վերջին «Այբ» համայնքի կյանքում այս տոնավաճառն իր ուրույն տեղն ու դերն ունի, քանի որ աշակերտներին և շրջանավարտներին հնարավորություն է տրվում սկզբում մասնակցելու մի շարք դասընթացների, այնուհետև նաև գրանցվելու և մասնակցելու բազմաթիվ կազմակերպությունների փորձնակության ծրագրերի։

Բացման խոսքով հանդես եկավ գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը, ապա հեռավար բանախոսություն վարեց «Այբ» կրթական հիմնադրամի ՀԽ անդամ, բարերար Արտակ Հովհաննիսյանը։ epam տեխնոլոգիական ընկերության հիմնադիր նախագահը խոսեց ապագայի մասնագիտությունների մասին ու տոնավաճառի մասնակից պատանիներին հուշեց, թե ինչ հմտություններ և գիտելիքներ պետք է կուտակեն աշխատաշուկայում մոտ հեռանկարում մրցունակ լինելու համար։

Այնուհետը տոնավաճառի մասնակից կազմակերպությունները վարեցին թեմատիկ սեմինարներ․

  • «Սիթիզեն Կոնգրես» - «Պրակտիկ մարկետինգ Հայաստանյան իրականությունում»
  • Հայ գործարարների ասոցիացիա (Buissup) – «Ուսանողական ստարտափների հնարավորությունները ՀՀ-ում»
  • Tutor Platform – «Նորարական տեխնոլոգիաներ ուսումնական դիզայնում (instructional design)»
  • Գաֆեսճյան արվեստի կենտրոն – Կենտրոնի պատմությունն ու գործունեությունը՝ հատուկ նշանակություն տալով կրթական և հանրային միջոցառումների մշակման և իրականացման գործընթացներին
  • HackTech LLC – «Հաքթեք» ընկերության ստեղծման պատմություն, ՏՏ ընկերության գործունեություն, ինչպես նաև տարբեր մասնագիտությունների աշխատանքների ներկայացում (product manager, project manager, UI/UX designer, software engineer, DevOps engineer և այլն)
  • «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոց - «Տրանսֆորմացիա» («Փոխակերպում»)
  • ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ - «Կենսաինֆորմատիկան որպես ժամանակակից բժշկության գործիք»
  • «ԼեգալԼաբ» ՓԲԸ - «Ինչ պետք է իմանա ապագա իրավաբանը»
  • Ամերիաբանկ - «Հաջողության պատմություն»
  • Զլինկ - «Ստարտափեր երիտասարդ տարիքում. մեր փորձը, խորհուրդները ու ինչպես սկսել քո գործը»
  • «Լույս Բարրի» - Ընկերության գործունեությունը
  • ՍՆԽ ճարտարապետական ստուդիա – Ստուդիայի գործունեությունը, հաջողված նախագծեր
  • newmag - «Գրահրատարակչություն. կոմպակտ, մրցունակ ու նորաոճ»
  • DigiLab – «Ինչպես դառնալ SMMի մասնագետ»
  • Հայ-ռուսական համալսարան, Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտ - «Ինչ են պատմում գեները մեր մասին»
  • gg – «Թիմ և բրենդ ստեղծելու գաղտնիքները»
  • reArmenia - «Ինչպես արդյունավետ համագործակցել»
  • «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոն – «Ինչ է իրենից ներկայացնում փառատոնը»
  • FAST– «Ինչու դառնալ գիտնական»
  • «Թրանսփարենսի Ինթերնեշնըլ» հակակոռուպցիոն կենտրոն - «Երիտասարդները՝ հանուն կոռուպցիայից զերծ Հայաստանի»
  • Seven Smarts – «Ինչ է մեքենայական ուսուցումը (machine learning), ինչպես դառնալ մեքենայական ուսուցման ինժեներ, հետաքրքիր փաստեր մեքենայական ուսուցման մասին»

Աշակերտներին նախապես տրվել էր հնարավորություն գրանցվելու կազմակերպությունների սեմինարին, և յուրաքանչյուրն ընտրել էր այն դասընթացը, որն իրեն հետաքրքիր էր և կարող էր օգնել հետագա մասնագիտության ընտրության հարցում։ Դասընթացներն ընթացան 4 ժամագոտիով։ յուրաքանչյուր ժամագոտիում տարբեր դասասենյակներում տարբեր կազմակերպություններ ներկայացրին իրենց գործունեությունը, անցած ճանապարհը և հմտությունները, որոնք հետագայում կօգնեն աշակերտներին։

Դասընթացների փուլին հաջորդեց բուն տոնավաճառը։ Տոնավաճառին մասնակցեցին մոտ երեք տասնյակ կազմակերպություններ։ 35 ընկերություն տոնավաճառի մասնակից աշակերտներին առաջարկեց ամառային փորձնակության հնարավորություն։ Աշակերտները շրջում էին և մոտենում կազմակերպություններին, հետաքրքրվում նրանց ներկայացրած փորձնակության ծրագրերով և գրանցվում՝ թողնելով իրենց ինքնակենսագրականը։

Այս ծրագիրը հնարավորություն տվեց ծանոթանալու հայաստանյան աշխատաշուկային և կողմնորոշվելու ապագա մասնագիտության հարցում՝ ձեռք բերելով բազմաթիվ հմտություններ։

Նելլի Սաֆարյան, 12-րդ դասարան

Կիսվել

Tag Լուրեր Tag News

Tweets by AybSchool
>