Լևոն Բուդաղյան

Լևոն Բուդաղյան

«Այբ» դպրոցի ՀԽ անդամ

Waveye-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն

2003 թ. ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի մաթեմատիկայի և համակարգչային գիտության ֆակուլտետը, այնուհետև աշխատել «Մոլսոֆթ» ՍՊԸ-ում՝ դեղերի նախագծման և բիոինֆորմատիկայի ոլորտում՝ կենտրոնանալով փոքր մոլեկուլների և սպիտակուցների կանխատեսող մոդելների վրա։ Intuit Mint-ի համար մշակել է մեքենայական ուսուցման ալգորիթմներ և ծրագրակազմ:

2010 թվականին նա համահիմնադրել է Aarki-ն, որոշ ժամանակ անց եղել նաև նրա գլխավոր տնօրենը։ 2022 թվականին համահիմնադրել է ռադարային նկարահանմամբ և ԱԲ-ով զբաղվող Waveye ընկերությունը (Փալո Ալտո, Կալիֆոռնիա) և դրա գործադիր տնօրենն է։

Կիսվել

[[tags:1:1]]

Tweets by AybSchool
>