Րաֆֆի Ֆըսթըգճյան

Րաֆֆի Ֆըսթըգճյան

«Այբ» դպրոցի ՀԽ անդամ

WKFS-ի բանկային վերլուծության բաժնի գործադիր տնօրեն

Բեյրութում ծնված և ԱՄՆ-ի և Լիբանանի երկքաղաքացի Րաֆֆին Ֆըսթըգճյանը 1984-ին ավարտել է Բեյրութի Ամերիկյան համալսարանը, ապա ուսանել ԱՄՆ Հյուսիսարևմտյան համալսարանի Քելլոգի կառավարման դպրոցում՝ ստանալով մարկետինգի և ֆինանսների MBA-ի որակավորում:

Աշխատել է Proctor & Gamble-ում, եղել Kellett Ventures Management and Private Capital Investments-ի խորհրդատու և ներդրումային բանկիր, համահիմնադրել և ղեկավարել PCi ընկերությունը, իսկ այժմ Wolters Kluwer Financial Services-ի (WKFS) բանկային վերլուծության բաժնի գործադիր տնօրենն է և Converge Venture Partners-ի վենչուրային գործընկեր։

Աջակցելով Հայաստանի ապագայի կերտմանն ուղղված նախաձեռնություններին՝ Րաֆֆի Ֆըսթըգճյանը համագործակցում է շահույթ չհետապնդող մի քանի կազմակերպությունների հետ: 2004 թվականին նա համահիմնել է «ԵրազԱրտ» կազմակերպությունը, որն աջակցում է տաղանդավոր հայ երիտասարդ արվեստագետներին: Ներգրավված է ոչ առևտրային նաև այլ կազմակերպությունների խորհուրդներում:

Կիսվել

[[tags:1:1]]

Tweets by AybSchool
>