«Այբ» դպրոցում տեղի ունեցավ «Ռուսալ» գիտության փառատոնը

«Այբ» դպրոցում տեղի ունեցավ «Ռուսալ» գիտության փառատոնի բացումը։ «Այբ» միջին դպրոցի 4-8-րդ դասարանների աշակերտների համար անցկացվեց ինժեներական քվեստ։ Այնուհետև «Այբ» դպրոցը մասնակցեց «Ռուսալ» փառատոնի՝ Ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացված ցուցահանդեսին։ Այբեցիներն իրականացրին կենսաբանության, ֆիզիկայի և քիմիայի գիտական փորձեր։

«Ռուսալը» աշխարհում ալյումինի խոշորագույն արտադրող ընկերություններից մեկն է, որի կազմակերպած «Ռուսալ» գիտության փառատոնը նշանակալի գիտաճանաչողական նախագիծ է։ Այն երրորդ անգամ է կայանում:

Փառատոնը կոչված է հանրամատչելի դարձնելու գիտությունը, աշակերտների, ուսանողների, հանրապետության բնակիչների համար բացահայտելու գիտական նվաճումներն ու գյուտերը, ներկայացնելու ֆիզիկական բարդ երևույթները, տեխնիկական նորույթները:

Tweets by AybSchool