Էդուարդ Թոփչյան․ Հայաստանի երաժշտությունը դասականն է

Նոյեմբերի 12-ին «Այբ» դպրոցի աշակերտները «Համայնքի ժամի» շրջանակում հյուրընկալել էին աշխարհահռչակ դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանին։

Պարոն Թոփչյանը զրույցը սկսեց մեր երկրում ընդհանուր մշակույթի և երաժշտության կարևորության մասին խոսելով և նշեց․ «Հայաստանի գլխավոր զենքը մշակույթն է, իսկ երաժշտությունը՝ դասականը»։

Աշխարհահռչակ դիրիժորը երաժշտությամբ զբաղվում է վաղուց ու փորձում է իրեն շրջապատող մարդկանց վարակել երաժշտությամբ։ Նա ասաց, որ եկել է «Այբ», որպեսզի աշակերտներին էլ վարակի։ Ըստ Էդուարդ Թոփչյանի, եթե մեկ անգամ շփվում ես երաժշտության հետ, այլևս չես ցանկանում բաժանվել նրանից։ Պարոն Թոփչյանի կարծիքով՝ երաժշտությունից ամենամեծ հաճույքը ստանում են ունկնդիրները, ոչ թե երաժիշտները, և կեսկատակ-կեսլուրջ ասաց. «Երաժշտությունը երաժիշտների համար չէ»։

Վերջում պարոն Թոփչյանը խորհուրդ տվեց մոտ լինել արվեստին, որովհետև արվեստին մոտ մարդիկ բարի են ու պատրաստակամ, և «Այբ» համայնքին հրավիրեց ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջիկա համերգին։

Վահե Դաբաղյան

(11-րդ դասարան)

Tweets by AybSchool
>