Արտերկրի՝ հայերենին լիարժեք չտիրապետող դիմորդներն ընդունելության գործընթացին մասնակցում են այնպես, ինչպես սահմանված է դպրոցի ընդունելության կարգով: Ընդ որում, այս դիմորդները մասնակցում են ընդհանուր մրցույթին և ընդունվելու դեպքում իրենց ուսումնառությունը դպրոցում շարունակում հայերենով՝ ընդունված մյուս աշակերտների հետ նույն դասարաններում: Այս դիմորդների տարիքը 2022 թ. սեպեմբերի 1-ի դրությամբ պետք է լինի առնվազն 13,5:
«Այբ» ավագ դպրոցի 2022-2023 ուստարվա ընդունելությունը կայանալու է 2022 թ. հունվար-մայիս ամիսներին: Դպրոց կարող են դիմել՝
Եթե արտերկրից ժամանած դիմորդը ՀՀ-ում առաջին անգամ է հաճախելու դպրոց, ապա ծնողի ընտրությամբ կարող է կրկնել միևնույն դասարանը:
Ընդունելության գործընթացում բացառություն կատարվում է միայն հայոց լեզվի և հասարակական գիտության քննության համար: Դիմորդը պարտադիր մասնակցում է այս քննությանը: Քննության «հայոց լեզու» բաղադրիչը գնահատվում է հետևյալ կերպ.
Ընդունելության կարգով նախատեսված մնացած քննություններին և հարցազրույցին այս դիմորդները մասնակցում են ընդհանուր մրցույթի կարգով:
Նախնական տեղեկացման դեպքում այս դիմորդներին ընդունելության քննությունների ընթացքում տրամադրվում են հայերենից համապատասխան լեզվին թարգմանող բառարաններ:
Եթե դիմորդը հաղթահարում է անցողիկ շեմը և ընդունվում դպրոց, ապա նրա հետ կնքվող «Ուսումնառության մասին» պայմանագրում ամրագրվում է, որ դիմորդը մինչև 10-րդ դասարանի առաջին ուսումնական կիսամյակի ավարտը պարտավոր է հանձնել քննություն հայոց լեզվից՝ ապահովելով դպրոցի գնահատման կարգով սահմանված շեմային պահանջները: Հայոց լեզվի լրացուցիչ պարապմունքներ կարող են անցկացվել միայն ծնողի լրացուցիչ ֆինանսական մասնակցությամբ՝ «Այբ»-ից դուրս: