
«Այբ» ավագ դպրոցում ընդունելության մեկնարկին ընդառաջ` մինչև ապրիլի 2-ը ներառյալ, հատուկ դիմորդների և նրանց ծնողների համար կկազմակերպվեն բաց դռների օրեր։
Հունվարի 16-ին, 30-ին, ժամը՝ 15։45, փետրվարի 13-ին, 27-ին, ժամը՝ 15։45, մարտի 12-ին, 19-ին, 26-ին, ժամը՝ 15։45, ապրիլի 2-ին, ժամը՝ 15։45։
 
 Դրանց ժամանակ «Այբ»-ի թիմը կներկայացնի՝
 - դպրոցի կրթական ծրագիրը,
 - ընդունելության կարգը
 - կպատասխանի ներկաների հարցերին:
 
 Նախատեսված է նաև կարճ շրջայց դպրոցում:
 
 Բոլոր դիմորդների և նրանց ծնողների համար բաց դռների միջոցառումներին մասնակցությունը ՊԱՐՏԱԴԻՐ է: Դրանք կազմակերպվում են մինչև 45 հյուրի համար:
 
 Միջոցառումներին մասնակցության համար նախնական գրանցումը ևս պարտադիր է․ այն հասանելի է հետևյալ հղումով:
 
 «Այբ»․ ավագ դպրոց բոլորի համար՝ անկախ վճարունակությունից։