«Թումանյանական աշուն»․ տեղի ունեցավ մրցույթի հարցազրույցի փուլը

Մեկ օր շարունակ «Այբ» դպրոցի դասասենյակներում միայն թումանյանական զրուցներ էին։ Սեպտեմբերի 29-ին տեղի ունեցավ ԿԳՄՍ նախարարության և Երևանի Հ. Թումանյանի տուն-թանգարանի հետ համատեղ իրականացվող «Թումանյանական աշուն» միջոցառումների հարցազրույցի փուլը: Հարցազրույցին մասնակցում էին Երևանի տարբեր վարչական շրջանների հիմնական և ավագ դպրոցների 8-11-րդ դասարանների աշակերտներ:

Թումանյանական մրցույթն անցկացվում է հետևյալ երեք անվանակարգերում՝ «Հետաքրքիր վերլուծող», «Հետաքրքիր էքսկուրսավար», «Հետաքրքիր մտածող»։ Հենց այս թեմաներով էր, որ մայրաքաղաքի տարբեր դպրոցների աշակերտները հանձնաժողովի անդամների առաջ ցուցադրեցին իրենց գիտելիքները։

Աշնանային արձակուրդների ընթացքում կամփոփվեն մրցույթի արդյունքները և հայտնի կդառնան հաղթողների անունները: «Թումանյանական աշուն» մրցույթի նպատակը ապագա գրականագետների, նոր ժամանակների էքսկուրսավարների, բանաստեղծների ու արձակագիրների բացահայտումն է:

Tweets by AybSchool