Բարի գալուստ «Այբ»

02 Բուն բարեկենդան
05, 19 Ընդունելություն. բաց դռներ (տարրական դպրոց)
08 Կանանց միջազգային տոն
10 Աշակերտների ազատ օր
10-15 Ընդունելություն. անգլերենի ստուգաթեստ
12, 26 Ընդունելություն. բաց դռներ (ավագ դպրոց)
14 Տաղանդների շոու
20 Երկիր մոլորակի օր
21 Պոեզիայի միջազգային օր
24-28 Տարրական դպրոցի ընդունելության քննություններ (հանդիպում-դասեր)
24-29 Գարնանային արձակուրդ
26 Միջինք
27 Թատրոնի միջազգային օր
«Այբ» դպրոցը սովորելու նոր միջավայր է, ուր ազգային հիմքի վրա մշակվում են եզակի կրթական տեխնոլոգիաներ և փորձարկվում ժամանակակից կրթության բարձրագույն ձեռքբերումները՝ ի նպաստ հայկական կրթության մրցունակության բարձրացման: «Այբ» դպրոցի նպատակն է դառնալ 21-րդ դարի հայկական դպրոցի մոդել, առաքելությունը` ձևավորել ուսյալ, առաքինի, պատկանելության և պատասխանատվության զգացում ունեցող երիտասարդների սերունդներ: «Այբ» դպրոցը ծառայում է որպես յուրօրինակ լաբորատորիա....
Կարդալ ավելին
Մարդու ճանաչողության և գործերի ներդաշնակեցումը, տեսականի և գործնականի ճիշտ համադրությունը կամ հավասարակշռությունն «Այբ»-ի կրթական փիլիսոփայության «ոսկե կանոնն» է:
«Այբ»-ի աշակերտը ճանաչելով ստեղծում է և ստեղծելով ճանաչում:
Նախաձեռնողը ոչ միայն ինքնուրույն սկսում կամ ձեռնարկում է որևէ բան, այլև ունի արիություն և համարձակություն սկսածն առաջ տանելու և ավարտին հասցնելու: Նաև յուրաքանչյուր նախաձեռնության մեջ պետք է լինել հավասարակշռված, այսինքն` շրջահայաց, խոհեմ և լուրջ` պահպանելով ներքին խաղաղությունը և ցուցաբերելով զսպվածություն:
Զգոն նշանակում է ոչ միայն արթուն, աչալուրջ և զգույշ, այլև ներքնապես ուշադիր և հավաքված: «Այբ»-ի աշակերտը չի առաջնորդվում սոսկ սեփական հետաքրքրություններով և ցանկություններով, այլ բաց է` ունեցածը կիսելու և ուրիշներից իրեն տրված բարիքը շնորհակալությամբ ընդունելու:
«Այբ»-ի աշակերտը ոչ թե պետք է ձգտի պարզապես ճանաչելու, այլ բարի և բարեբեր ճանաչողության կամ բարեխոհության: Բարին խորհելը և բացահայտելը արդյունավետ ճանաչողության վեկտորն են: Մտքերի բարությունը պետք է արտացոլված լինի նաև մեր գործերի մեջ` «Այբ»-ի աշակերտը պետք է լինի հոգատար:
Սկզբունքների նկարները՝ «Այբ» դպրոցի «Արվեստանոց» ակումբի սաների
Կրթության օգնությամբ կարող ենք փոխել հասարակությունը։ «Այբ»-ն այսօր Հայաստանում իրականացնում է այդ փոփոխությունը։
Փատրիկ Դերհամ
Վեստմինստերյան դպրոցի տնօրեն
Երեխաների համար լավ միջավայր ստեղծելն ամենակարևորն է, քանի որ նրանք են շարունակելու փոխել և բարելավել աշխարհը։
Դավիթ Յան
«Այբ»-ի համահիմնադիր, ABBYY, iiko, Plazius/Platius ընկերությունների hիմնադիր
Կյանքը «Այբ»-ում
Տեսնել ավելինԿարդալ ավելին ![]()
Կարդալ ավելին ![]()
Կարդալ ավելինՀանդիպում Վրույր Հլղաթյանի հետ 03 10 2025
Նորություններ![]()
Կարդալ ավելին ![]()
Կարդալ ավելին ![]()
«Այբ»-ում եռուզեռ է